Միրանդա Քերրը հայտարարել է էվան Շպիգելի հետ նշանվելու մասին

11:18   21 հուլիսի, 2016

Ավստրալուհի մոդել Միրանդա Քերրը հայտնել է Էվան Շպիգելի հետ նշանվելու մասին: 33-ամյա գեղեցկուհին ցույց է տվել իր 26-ամյա սիրեցյալ միլիարդատիրոջ ու Snapchat մեսենջերը ստեղծած բիզնեսմենի նվիրած մատանին:

Ի դեպ, Միրանդան համաձայնել է ամուսնական պայմանագիր ստորագրելու առաջարկին՝ ընդ որում բավականին կոշտ պայմաններով: Էվանի իրավաբանները փորձել են պայմանագիրը այնպես կազմել, որ ամուսնալուծության դեպքում Միրանդան ոչնչի չկարողանա հավակնել:

Քերրը Instagram–ի իր 10 մլն բաժանորդներին հայտնել է ուրախալի նորությունը, ասելով, որ համաձայնել է իր սիրեցյալի առաջարկությանը:

«Ես ասել եմ «այո»:

Հիշեցնենք որ մոդել Միրանդա Քերրի ու իր առաջին միլիոնը 21 տարեկանում վաստակած Էվան Շպիգելի սիրային կապի մասին հայտնի է դարձել անցած ամռանը՝ Օռլանդո Բլումից Միրանդա Քերրի բաժանումից երկու տարի անց: Ի դեպ Միրանդան Օռլանդոյից որդի ունի՝ Ֆլին անունով:



© NEWS.am STYLE