Պատի վրա Թեյլոր Սվիֆթի պատկերով նկարը ձեւափոխել են գորիլայի

15:46   21 հուլիսի, 2016

Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը ամբողջ աշխարհով մեկ խայտառակել է Թեյլոր Սվիֆթին, հանրահայտ երգչուհուն սկսել են ծաղրել համացանցում, իսկ Ավստրալիայում առհասարակ որոշել են «հուղարկավորել» նրան:

Երեկ Մելբուրնում պատին մի հսկայական նկար է հայտնվել, որի վրա Թեյլոր Սվիֆթն էր պատկերված: Նկարի կողքին գրված էր երգչուհու անունը, (1989-2016) տարեթվերը , «Թեյլոր Սվիֆթի լուսավոր հիշատակին» գրությունը (իրականում երգչուհու ազգանունը «Սմիթ» էր գրված՝ դատական գործից խուսափելու համար) նաեւ նախազգուշացում «Խնդրում ենք ոչ մի թեգեր, հարգե՛ք հանգուցյալին»: Գրաֆիթիի հեղինակը Lushsux անունով մի նկարիչ է:

Այսօր էլ հայտնի է դարձել, որ երգչուհու նկարը ձեւափոխել են վերածել ...Խարամաբե անունով գորիլայի, որին սպանել էին ԱՄՆ կենդանաբանական այգում:

Պարզվում է Lushsux –ը նամակ էր ստացել Թեյլոր Սվիֆթի փաստաբաններից, բայց դա միայն զվարճացրել է նկարչին, որը պատասխանել է, որ իր նկարը նվիրված է ոմն Թեյլոր Սմիթի:

Սակայն նկարիչը հետո հենց ինքն է ձեւափոխել նկարը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE