58-ամյա Շերոն Սթոունին տեսել են որդեգրած որդու հետ զբոսնելիս

14:47   22 հուլիսի, 2016

58-ամյա Շերոն Սթոունին տեսել են որդեգրած որդու՝ 10–ամյա Քուին Քելլիի հետ: Մայր ու որդի հայտնվել են պապարացիների տեսադաշտում՝ Բեվերլի Հիլզում զբոսանքի ժամանակ:

Դերասանուհին, որի մասին ոչ մի կերպ չես ասի, որ 58 տարեկան է, դուրս է եկել զբոսանքի ՝ խակի գույնի պայուսակով եւ դեղին արևապաշտպան ակնոցով:

Ավելի ուշ Շերոնի ու նրա որդու հետևից է գնացել նրա օգնականուհին, ու երեքը հեռացել են կաբրիոլետով:

Նշենք, որ Քուինի Քելին Սթոունի հոգեզավակն է, որին նա որդեգրել էր Ֆիլ Բրոնշթեյնից բաժանվելուց հետո:

Դերասանուհին նաև դաստիարակում է ևս երկու որդեգրած որդիների՝ Լերդ Վոննին ու Ռոեն Ջոզեֆին:

Աղբյուրը՝ «Сплетник»



© NEWS.am STYLE