Սերժոն՝ The Prodigy-ի համերգին Բաթումում

10:50   22 հուլիսի, 2016

Ռեփեր Միշոն եւ նրա բազմաթիվ հիթերի հեղինակ DJ Սերժոն այս օրերին վրացական զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ Բաթումում են։ Եվ եթե սկզբում տղաները լուսանկարներ էին հրապարակում քաղաքի տարբեր հատվածներից եւ ցուցադրում տեղի շենքերի յուրահատկությունը, ապա այսօր Սերժոն Instagram-ում իր էջին բաժանորդագրված օգտատերերին բացահայտել է, թե ինչու է հասել ծովափնյա այս քաղաք։

Фото опубликовано ԹԱԳ` առանց tag (@mishohayteam)

DJ-ը ներկա է եղել հանրահայտ «The Prodigy» խմբի համերգին։ Սերժոյի տեղադրած հոլովակից կարելի է հասկանալ, որ բրիտանական այս խմբին իսկապես հաջողվել է անել այնպես, որ ներկաները անմոռանալի տպավորություններով հեռանան բացօթյա համերգասրահից (հոլովակը կարելի է դիտել այստեղ

Իսկ մենք էլ ակամայից վերհիշում ենք ամերիկյան Maroon 5-ի խենթ համերգը հորդառատ անձրեւի տակ, որը դիտելու եւ վայելելու համար կրկին հասել էինք Աջարիա։ 



© NEWS.am STYLE