Բիկինով Քիմ Քարդաշյանի կրքոտ ֆոտոշարքը՝ լողավազանի մոտ

13:49   22 հուլիսի, 2016

Ամռան տապին նույնիսկ եթե չի ստացվում ծովափ գնալ, ակամայից հիշում ես լողափնյա հանգստի արխիվային լուսանկարները։

Հավանաբար հենց այսպիսի տրամադրություն է ունեցել Քիմ Քարդաշյանը, երբ իր KimKardashianWest.com կայքում հրապարակել է լուսանկարներ, որտեղ 35-ամյա գեղեցկուհին 3 ամսական հղի է Սեյթով. ինչպես գիտեք Քիմի երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել դեկտեմբերին։

Լողավազանի մոտ արված ֆոտոշարքի հեղինակը նորաձեւության աշխարհում հայտնի լուսանկարիչ Սթիվեն Գոմիլիոնն է, որը լուսանկարել է ոչ միայն Քիմին եւ քույրերին, այլեւ փոքրիկ Նորթին, Քորթնիի երեխաներին՝ Մենսոնին, Պոնելոպեին եւ Ռեյնին։

«Այս ֆոտոշարքն արել ենք մի հիասքանչ կալվածքում, որը նայում է դեպի օվկիանոս։ Հիշում եմ՝ այդ օրը տեսարանը յուրահատուկ գեղեցկություն ուներ»,- գրել է Քիմը՝ ավելացնելով.

«Նշեցի՞, որ այս ֆոտոշարքի ընթացքում երեք ամսական հղի եմ»,- հպարտությամբ ասել է 2 երեխաների մայրիկը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE