Նրբաճաշակ, հմայիչ եւ ժպտերես` այսպիսին է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը, որը տարիներ շարունակ զարդարում է հայկական եթերն իր անմիջականությամբ, գրագետ խոսքով եւ հմայքով:
Թվում է` Գոհարին առանձնապես դիմահարդարում էլ պետք չէ, քանի որ նրա դեմքի ամենագլխավոր դիմահարդարումն անկեղծ ժպիտն է:
Հաղորդավարուհին, միանշանակ, գիտի, թե ինչպես պետք է ճիշտ դիմահարդարվել: Եթե նկատած կլինեք` աչքերը մուգ ընդգծելու դեպքում, Գոհարը նուրբ գույներով է շպարում շուրթերը, իսկ շուրթերը մուգ գույնի շրթներկով ընդգծելու դեպքում` ճիշտ հակառակն է անում:
Առօրյայում Գոհարին կարելի է տեսնել նաեւ առանց դիմահարդարման:
Հայկական հեռուստաեթերի ամենահայտնի հաղորդավարուհիներից մեկի` «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի դիմահարդարման ոճին անդրադերձել ենք մեր այսօրվա խորագրում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Գոհար Գասպարյանի Facebook-ի էջից