Խենթ եւ աշխույժ Օդրի Հեփբերնը. Տասը լուսանկար, որոնք շատերդ դեռ չեք տեսել

18:02   22 հուլիսի, 2016

Օդրի Հեփբերն` դերասանուհի, որը ֆիլմերում նկարահանվելու առաջին իսկ օրվանից բոլորի համար դարձավ ընդօրինակման աղբյուր: Նրբաճաշակ եւ սլացիկ Օդրին անմտարբեր չէր թողնում ոչ մեկին:

Մինչ օրս դերասանուհին կանացիության, ճաշակի եւ նրբագեղության օրինակ է համարվում աշխարհում հազարավոր կանանց համար:

Շատերն Օդրիին սովոր էին տեսնել միշտ էլեգանտ, համեստ եւ զուսպ վիճակներում, սակայն ինչպես եւ յուրաքանչյուր ոք` դերասանուհին եւս իր մեջ ուներ թաքնված խենթություն, որը ժամանակ առ ժամանայկ արտացոլել է որոշ լուսանկարներում… լուսանկարներ, որոնք քչերն են տեսել:

NEWS.am STYLE-ը գտել է Օդրիի ամենախենթ լուսանկարներից մի քանիսը եւ դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE