Ի՞նչն է միավորել Էմմիին, Նիկ Եգիբյանին եւ Ավետ Բարսեղյանին

17:42   22 հուլիսի, 2016

Հավանաբար շատերն արդեն գուշակեցին, որ խոսքը Էմմիի նոր երգի մասին է, որի վրա աշխատում է Նիկ Եգիբյանը։ Ստեղծագործության երաժշտությունը արդեն պատրաստ է, բայց խոսքերի հարցում վերջերս Ղազախստանից վերադարձած Էմմին, Նիկը եւ երգիչ Վլադիմիր Պողոսյանը թերանում են։

Видео опубликовано Aghavni Manukyan ⓅⓇ manager (@aghavnimanukyan)

Գեղեցիկ խոսքեր գրելու գործում հաջողության չհասնելով՝ հավաքված թիմը նախ օգնություն խնդրեց սոցցաների իրենց էջերին հետեւող օգտատերերին՝ առաջարկելով տարբերակներ գրել մեկնաբանություններում։

Սակայն գործը գլուխ չեկավ մինչեւ դրան իր մասնակցությունը չունեցավ բազմաթիվ հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը։ 

Իսկ թե ինչ կստացվի արդյունքում, կլսենք շատ շուտով։ 



© NEWS.am STYLE