Versace հագուստով Սելին Դիոնին «բռնացրել» են Նյու Յորքում

11:27   23 հուլիսի, 2016

Սելին Դիոնին «բռացրել» են Նյու Յորքում Versace հագուստով: 48-ամյա երգչուհին հագնվել էր Դոնաթելա Վերսաչեի նոր աշնանային հավաքածուից եւ հայտնվել տեսախցիկների ուշադրության կենտրոնում, երբ այս գույնզգույն հագուստով լքում էր հյուրանոցի շենքը: Կոստյումը նկարչի ներկապնակում ստեղծագործական քաոս էր հիշեցնում:

Երգչուհու պայուսակը Palazzo Empire Bag ապրանքանիշի է եղել:

Ի դեպ, երգչուհու բրենդային հագուստը ներկայացվել էր 2016-ի փետրվարին:

Նշենք, որ Սելին Դիոնը շարունակում է իր գործունեությունը ամուսնու եւ եղբոր մահից հետո: Երգչուհին երգում է բացառապես Լաս Վեգասում:

Աղբյուրը՝  trendstyle.co



© NEWS.am STYLE