Թեյլոր Սվիֆթ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը օգտագործել են իրենց հռչակը ինձ ստորացնելու համար

10:09   23 հուլիսի, 2016

Թեյլոր Սվիֆթը դադարել է շփվել մամուլի հետ այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը երգչուհուն  տեղն էր դրել:

EOnline-ի փոխանցմամբ՝ 26-ամյա հանրահայտ երգչուհուն սթրեսից փրկում է նրա նոր սիրեկանը՝ բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը: 

«Նրանք շատ մտերիմ են դարձել:Թեյլորը վայելում է աշխատանքից իր հանգիստը, բայց նա ճանապարհորդության ժամանակ տեքստեր եւ երաժշտություն է գրում, եւ Թոմը նրան շատ է ոգեշնչում: Նա աջակցում է Թեյլորին եւ վայելում է միասին անցկացրած ամեն րոպեն: Նրանք հիանալի ժամանակ են անցկացնում ու միշտ ծիծաղում են: Թեյլորը շատ է տխրել եւ ասում է, որ Քիմն ու Քանյեն օգտագործել են իրենց հռչակը իրեն ստորացնելու համար»,- ասել է ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE