Սելին Դիոնը հիանալի նմանակել է Շերին եւ Ռիհանային

14:11   23 հուլիսի, 2016

Սելին Դիոնին նախօրեին տեսել են Նյու Յորքում, իսկ ավելի ուշ հայտնի երգչուհին Ջիմմի Ֆելլոնի շոուի ժամանակ նմանակել է Շերին եւ Ռիհանային: Մասնակցելով խաղին, որում արտիստներին խնդրում են առավելագույնս նմանակել իրենց գործընկերների կատարողական ոճը, Դիոնն առաջադրանք էր ստացել երգել Շերի երգերից, իսկ հետո՝ Ռիհանայի Work երգի մոտիվներով Row, Row, Row Your Boat մանկական օրորոցայինը: 

Երգչուհին, սակայն, ավելի հեռուն գնաց, սկսեց նմանակել Ռիհանայի մարմնի սադրիչ շարժումները: Հաղորդավարը կանգնեցրել էր երգչուհուն՝ հիշեցնելով, որ հաղորդումը միգուցե երեխաներ են նայում:

 



© NEWS.am STYLE