Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին պաշտպանել է Քիմ Քարդաշյանին Թեյլոր Սվիֆթի հետ «պատերազմում»

12:15   23 հուլիսի, 2016

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տոնում են Թեյլոր Սվիֆթի նկատմամբ հաղթանակը: Մինչ հայտնի երգչուհին մխիթարություն է փնտրում նոր սիրեցյալի՝ բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի գրկում, Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, որը դեռ անցյալ տարի լուրջ վիճել էր Քիմ Քարդաշյանի հետ, անցել է հայուհու կողմը:

«Քանյեն չէր կարող Թեյլորից նախապես թույլտվություն չվերցնել երգի այդ տողերի համար («Ես այդ քածին հանրահայտ դարձրի» եւ «Հնարավոր է, ես սեքսով եմ զբաղվել Թեյլորի հետ»): Քանի որ 2009-ին՝ MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ, նա վազել էր բեմ եւ փորձել էր խլել մրցանակը Սվիֆթից, որպեսզի այն հանձներ Բեյոնսեին: Այն ժամանակ, ես հիշում եմ, որ Թեյլորի ծնողներն ասացին Քանյեին, որ մի օր նա աղջիկ կունենա, եւ ինչ-որ մեկը նրա նկատմամբ կանի նույն բանը: Քանյեն այդ ժամանակ իրեն վատ էր զգում: Դրանից հետո նա հաստատ կխոսեր Թեյլորի հետ, եթե որոշեր նրա անունն օգտագործել Famous երգում: Այնպես որ, Թեյլորը ստում է, երբ ասում է, թե ոչինչ չգիտի»,- ասել է Էմբերը  People-ին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE