Հմայիչ Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են Լոս Անջելեսում

13:16   23 հուլիսի, 2016

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տոնում են իրենց հաղթանակը Թեյլոր Սվիֆթի նկատմամբ: 35-ամյա հայուհուն երեկ տեսել են Լոս Անջելեսում. ռեալիթի շոուի աստղը գնումներ է կատարել տեղի բուտիկներից մեկում։

Քիմը, ինչպես միշտ, անթերի տեսք է ունեցել: Ի դեպ, պապարացիների ֆիքսած կոշիկները Քիմն առաջին անգամ էր հագնում:

Նշենք, որ դրանք Olgana Paris L'Amazone-ի կոշիկներն են եւ արժեն մոտ 500 դոլար:

Մինչ Քիմն իրեն էր ցուցադրում տեսախցիկների առաջ, Քանյեն ժամանել էր Մալիբու՝ Nobu ռեստորանում գործնական ընթրիքի:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Xposure-ի



© NEWS.am STYLE