58-ամյա Շերոն Սթոունն ընկերուհիների հետ շրջել է Հոլիվուդում

16:17   23 հուլիսի, 2016

Նախօրեին Շերոն Սթոունին տեսել են իր 10-ամյա որդու՝ Քուին Քելլի հետ: (Քելլին Սթոունի հոգեզավակն է, որին նա որդեգրել էր Ֆիլ Բրոնշթեյնի հետ ամուսնալուծվելուց հետո: Դերասանուհին նաեւ 2 որդեգիր երեխա ունի՝  Լերդ Վոնը եւ Ռոեն Ջոզեֆը):

Մայր ու որդի տեսախցիկների առաջ էին հայտնվել Բեւերլի Հիլզում զբոսնելիս: Մեկ օր անց դերասանուհուն տեսել էին Հոլիվուդում ընկերուհիների հետ զբոսնելիս:

Շերոն Սթոունը հագել էր հարմարավետ սեւ բալախոն, հողաթափ սանդալներ եւ կոշիկների գույնին համահունչ՝ շագանակագույն պայուսակ:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE