Դենիել Ռեդքլիֆ. Հարի Փոթերն այսօր դարձավ 27 տարեկան

13:43   23 հուլիսի, 2016

2000-ականների սկզբին էկրաններ բարձրացավ փոքրիկ, բայց տաղանդավոր կախարդի մասին պատմող «Հարի Փոթեր» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարին` Հարիին, մարմնավորում էր 12-ամյա Դենիել Ռեդքլիֆը:

Տարիներ շարունակ դերասանը մարմնավորում էր հմուտ կախարդին եւ, կարծես թե, հենց այդ ֆիլմի շնորհիվ էլ Դենիելը բառի  բուն իմաստով մեծացավ հանրության աչքի առջեւ:

Այսօր երիտասարդ դերասանը նշում է ծննդյան 27-ամյակը:

2007 թ-ից Դենիելը հասկանում է, որ իրեն գրավում է ոչ միայն ֆիլմի, այլեւ թատրոնի աշխարհը եւ նա սկսում է խաղալ նաեւ ներկայացումներում:

2012 թ-ին Ռեդքլիֆի երկրպագուներն իսկական շոկ ապրեցին` տեսնելով իրենց «փոքրիկ Հարիին» «Սեւազգեստ կինը» սարսափ ֆիլմում, որտեղ դերասանը ներկայանում է, բավականին, հասուն կերպարով եւ արդեն հայրիկի դերում:

Ռեդքլիֆը ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին. նա նաեւ հանդես է գալիս ինքնասպանության դեմ կոչերով, ինչի համար էլ 2011 թ-ին պարգեւատրվել է «Հերոսի» մրցանակով:

Մինչ շատերը Դենիելին շարունակում են ասոցացնել Հարի Փոթերի հետ, դերասանը նկարահանվում է նոր ֆիլմերում` ցույց տալով, որ արդեն հասունացել է այլ կերպարներ մարմնավորելու համար:

Ներկայացնում ենք դերասանի մասնակցությամբ հինգ ֆիլմ, որտեղ կտեսնեք արդեն հասուն Դենիել Ռեդքլիֆին:

«Եղջյուրներ»/Horns

«Վիկտոր Ֆրանկեյնշտեյն»/Victor Frankenstein

«Ինչ, եթե...»/What If

«Սեւազգեստ կինը»/The Woman in Black

«Սպանելով սիրելիներիդ»/Killing Your Darlings

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE