Աստղային make up. Ռիհաննա (ֆոտո)

14:55   23 հուլիսի, 2016

Շքեղ կառուցվածքով եւ գեղեցիկ դիմագծերով այս երգչուհին շատ կարճ ժամանակահատվածում գրավեց հազարավոր երաժշտասերների սրտեր: Ռիհաննան անկրկնելի է շատերի համար ոչ միայն իր տարբերվող տեմբրով եւ ճաշակով երգացանկով, այլեւ արտաքին տվյալներով եւ բեմական հմայքով:

Երգչուհին աչքի է ընկնում, բավականին, արտահայտիչ դիմագծերով, որոնք էլ ավելի է ընդգծում նրբաճաշակ դիմահարդարման միջոցով:

Իր կանաչ եւ գեղեցիկ կառուցվածք ունեցող աչքերը Ռիհաննան ընդգծում է մուգ գույների ստվերաներկով եւ երկար ու խիտ թարթիչների էֆեկտ հաղորդող սեւաներկով:

Թխամաշկ գեղեցկուհու շուրթերին շքեղ է նայվում թե բաց եւ մարմնագույն երանգի, թե թրենդային գույների մուգ շրթներկը:

Այս անգամ առանձնացրել ենք տասը լուսանկար, որոնք լավագույնս արտահայտում են Ռիհաննայի դիմահարդարման ոճը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE