Մայր եւ դուստր. Քիմ Քարդաշյանի եւ Նորթի սիրառատ հոլովակը

15:17   23 հուլիսի, 2016

Որքան էլ Քիմ Քարդաշյանին համարեն տաղանդ չունեցող կին, որպես սիրող կին եւ մայր նա անթերի է։ Երեկ 35-ամյա հայուհուն տեսել են լոսանջելեսյան բուտիկներից մեկում գնումներ կատարելիս։ Բնականաբար, Քիմը ներկայացրել է հիանալի տեսքով եւ կրկին հիացրել իր երկրպագուներին։

Բայց տանից դուրս գալուց առաջ 2 երեխաների մայրիկը չի մոռացել հրաժեշտի ջերմ համբույր տալ դստերը՝ Նորթին։ Բնականաբար հեռուստաաստղը չի մոռացել նաեւ այդ պահը նկարահանելու մասին։

«Դու ամենաանուշիկն ես։ Համբուրիր ինձ»,-ասում է Քիմը։

Բայց գանգրահեր Նորթն այդ պահին զբաղված էր իր Մինի Մաուսով։



© NEWS.am STYLE