Ինչպիսի՞ն է «Կասանդրա» եւ «Բլանկոյի այրին» սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը տարիներ անց (ֆոտո)

18:32   23 հուլիսի, 2016

Վենեսուելական եւ արգենտինական հեռուստասերիալներից հայտնի դերասան Օսվալդո Ռիոսն այս ամառ կտոնի իր ծննդյան 56-ամյակը:

Կար ժամանակ, երբ «Կասանդրա» հայտնի հեռուստասերիալի աստղը գրավել էր ամբողջ աշխարհի կանանց ուշադրությունն ու սրտերը: Օսվալդոն շատ սիրված էր նաեւ Հայաստանում, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ըստ որոշ աղբյուրների` դերասանն ունի նաեւ հայկական արմատներ:

Օսվալդո Ռիոսին հայ հեռուստադիտողները կհիշեն նաեւ «Բլանկոյի այրին» հեռուստասերիալից, որտեղ դերասանը կրկին հանդես է գալիս իր ողջ հմայքով եւ փայլով:

Ինչպիսի՞ն է լատինաամերիկյան ծագում ունեցող մաչոն տարիներ անց: Փորձենք հարցին պատասխանել դերասանի` տարբեր տարիների լուսանկարների միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE