Քիմ Քարդաշյանը կոտրել է ատամը

17:42   23 հուլիսի, 2016

Վերջին օրերին նույնիսկ ատամնաբույժին այցելությունը, որից այդքան սարսափում են տղամարդիկ, չի կարող ազդել Քիմ Քարդաշյանի բարձր տրամադրության վրա. չէ որ հայուհին տոնում է իր հաղթանակը Թեյլոր Սվիֆթի նկատմամբ։

Երեկ 35-ամյա գեղեցկուհուն տեսել են լոսանջելեսյան բուտիկներից մեկում գնումներ կատարելիս. բայց տանից դուրս գալուց առաջ 2 երեխաների մայրիկը չի մոռացել հրաժեշտի ջերմ համբույր տալ դստերը՝ Նորթին։

Իսկ գնումներից հետո անհրաժեշտություն է առաջացել դիմել ատամնաբույժին, քանզի հայտնի հեռուստաաստղը կոտրել է ատամը։

«Վեգասի ճանապարհին էի եւ կոտրեցի առջեւի ատամս»,- ատամնաբույժի հետ արված սելֆիները մեկնաբանել է Քիմը։

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE