Չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել եմ. Ջենիֆեր Լոպեսն այսօր դարձավ 47 տարեկան

12:08   24 հուլիսի, 2016

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի եւ պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն այսօր նշում է ծննդյան 47-ամյակը: Այո, դատելով աստղի գեղեցիկ մաշկից եւ հմայիչ տեսքից` քչերի մտքով կարող է անցնել, որ Լոպեսն արդեն հատել է 40-ի սահմանը:

Չնայած ծնողների այն համոզմունքին, որ դերաանուհու մասնագիտությունն այնքան էլ պատվաբեր չէ` Լոպեսը համառորեն իր ուժերը փորձեց կինոարվեստում: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը եղավ 1986 թ-ին նկարահանված «Իմ փոքրիկ աղջիկը»:

Երաժշտական աշխարհ Ջենիֆերը մուտք գործեց 1999 թ-ին` ներկայացնելով իր On the 6 ալբոմը:

Հայտնիության, դիվա լինելու եւ սիրո մասին Լոպեսը հաճախ է կիսվել իր հարցազրույցներում: Ձեզ ենք ներկայացնում երգչուհու մեջբերումներից մի քանիսը:

«Չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել եմ: Ունեցել եմ թե վերելքներ, թե վայրէջքներ: Բայց դրանք բոլորն էլ կազմել են իմ կյանքի մի մասնիկը»:

«Կարծում եմ` դիվա լինով դու ժխտում ես քո սեփական «ես»-ը»:

«Ես միշտ էլ շատ կանացի եմ եղել»:

«Դու տեսնում ես այն, ինչ աշխարհը ցույց է տալիս քեզ»:

«Եթե խոսքը սիրո մասին է, այս հարցում ես անսահման ռոմանտիկ եմ»:

«Կասկածը սպանում է: Մարդ հստակ պետք է իմանա, թե ով է եւ ինչ է ուզում այս կյանքից»:

«Եթե դու ինքդ քեզ չես սիրում, ապա մյուսներին էլ չես կարող սիրել»:

«Դու չես կարող արտիստ դառնալ 21 տարեկանում, իսկ հետո դիրքերդ զիջել 51-ում: Արտիստը արտիստ է ամբողջ կյանքի ընթացքում»:

«Կինը ոչ մի տեղ չպետք է գնա առանց ականջողերի»:

«Ես կարծիք եմ կազմում մարդկանց մասին` դատելով, թե ինչպես են նրանք բուրում, ոչ թե ելնելով նրանց տեսքեից»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE