Արքայազն Ջորջի ծննդյան շապիկի ամբողջ խմբաքանակը 1 ժամում սպառվել է

16:39   23 հուլիսի, 2016

Ճաշակ թելադրում են նորաձեւության հանրահայտ տներն ու աշխարհահռչակ դիզայներները։ Բայց երբեմն հասարակ հագուստը կարող է դառնալ նորաձեւության վերջին ճիչը, եթե այն հագնում է թագավորական ընտանիքի անդամներից մեկը։

Հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիայում տոն էր։ Փոքրիկ արքայազն Ջորջը նշում էր ծննդյան 3-ամյակը։ Ավանդույթի համաձայն, երեխայի համար իրականացրել են ծննդյան ֆոտոշարք, որի լուսանկարները երեկ են հայտվել համացանցում։

Anmer Hall-ում (որը թագուհու նվերն է փոքրիկ Ջորջի հայրիկին եւ մայրիկին) արված լուսանկարում գեղեցկադեմ Ջորջը ներկայացել է Sunuva բրիտանական ապրանքանիշի զոլավոր բլուզով (9 ֆունտ ստերլինգ) եւ ջինսե շորտով։ Երեխայի շապիկը միանգամից հայտնվել է բոլորի must have-ների շարքում, եւ ապրանքանիշի ամբողջ խմբաքանակը 1 ժամում սպառվել է։

Իսկ նրանց, ովքեր չեն հասցրել ունենալ այս շապիկները, ապրանքանիշի տնօրինությունը հայտնում է, որ կարելի է նախօրոք պատվիրել եւ գնել հաջորդ խմբաքանակից։

Հիշեցնենք, որ Rakuten Marketing ընկերությունը անցկացրել է հետազոտություն, որի արդյունքում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի երեք տարեկան որդին աշխարհի ամենաոճային երեխան է ճանաչվել:

 

Աղյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE