Աստղային make up. Շակիրա (ֆոտո)

18:02   24 հուլիսի, 2016

Կոլումբիացի երգչուհի Շակիրան այն քչերից է իր ասպարեզում, որ կարողացել է պահպանել իր բնական գեղեցկությունը, միեւնույն ժամանակ չզիջելով իր դիրքերը երաժշտասերների շրջանում:

Կրակոտ երգչուհին գրավում է լսարանին իր խենթ ռիթմերով, գրավիչ պարերով, գեղեցիկ մարմնով եւ նուրբ դիմագծերով:

Շակիրան այն քչերից է, որը ոչ միայն չի դիմել որեւէ պլաստիկ միջամտության, այլեւ իր բնական տեսքը ամեն անգամ շեշտում է նաեւ բնական դիմահարդարմամբ:

Երգչուհուն առանձնահատուկ հմայք են հաղորդում պեպենները, որոնք նա երբեմն չի էլ թաքցնում տոնային քսուքի կամ  դիմափոշու ետեւում. փոխարենը գեղեցկուհին շեշտում է իր այտոսկրերը` դրանք ընդգծելով նուրբ վարդագույն երանգով:

Երգչուհուն շատ է սազում նաեւ smokey eyes դիմահարդարումը, որը նրան էլ ավելի գայթակղիչ եւ վայրի տեսք է հաղորդում:

Շակիրային հաճախ կարելի է տեսնել նաեւ առանց դիմահարդարման:

Նայելով նրա լուսանկարներին մի բանի մասին ես մտածում. Այո, Պիկեի բախտն իրոք որ բերել է գեղեցկուհի կնոջ հարցում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE