Ո՞ւր է նայում Նինա Ագդալը. Լեոնարդո դի Կապրիոն զվարճանում է անծանոթ թխահերի հետ

18:04   23 հուլիսի, 2016

Հոլիվուդյան հայտնի սրտակեր Լեոնարդո դի Կապրիոյին դժվար ժամանակներ են սպասվում։ Օրեր առաջ 41-ամյա դերասանին Մալիբուի լողափին տեսել էին Victoria's Secret-ի հայտնի մոդել Նինա Ագդալի հետ համբուրվելիս։ Զույգն ըստ որոշ աղբյուրների՝ արդեն մի քանի ամիս հանդիպում է եւ միամիտներին թվում էր՝ Լեոն վերջապես գտել է իր կյանքի ուղեկցին։

Զույգի մասին խոսել էր գեղեցկուհի Նինայի տատիկը՝ Լոնան, որը հաստատել էր թոռնուհու եւ Գրեմմիի մրցանակակիր դերասանի հարաբերությունները, սակայն դրանից բացի հրապարակավ նախազգուշացրել էր Լեոյին, որ դերասանը իր հետ գործ կունենա, եթե նեղացնի կամ վիրավորի Ագդալին։  

Բայց ինչպես երեւում է, Լեոն շատ է ցանկանում հանդիպել Ագդալի տատին, եւ դրա համար անում է հնարավոր ամեն ինչ, մասնավորապես անծանոթ թխեհերների հետ ժամանակ անցկացնելը։

Սեն Տրոպեում Լեոյին «բռնացրել են»  մի անծանոթ գեղեցկուհու հետ։

Լոեն ցուցադրել է իր պարային հմտությունները։

Ո՞ւր է նայում Նինա Ագդալը

Հիշեցնենք, որ Սեն Տրոպեում տեղի է ունեցել Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամի բարեգործական երեկույթը, որին ներկա են եղել Նաոմի Քեմփբելը, Մըրայա Քերրին՝ իր միլիարդատեր ընտրյալ Ջեյմս Փարքերի հետ, Բրեդլի Քուփերը, Լանա Դել Ռեյը, ինչպես նաեւ Victoria's Secret-ի հրեշտակներ Ջոան Սմոլզը, Ալեսանդրա Ամբոսիոն, Դաուտցեն Քրեզն ու Լիլի Դոնալդսոնը։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposurephotos



© NEWS.am STYLE