Գլամուրային Քիմ Քարդաշյանը՝ Լաս Վեգասում կազմակերպված շքեղ երեկույթին

10:36   24 հուլիսի, 2016

Ո՞վ կարող է մշտապես գրավիչ, խնամված, ոճային եւ կանացի լինել։ Իհարկե, Քիմ Քարդաշյանը։

Ընդամենը երկու օր առաջ Քիմը պապարացիներին գերել էր իր գեղեցկությամբ Լոս Անջելեսի բուտիկներից մեկում գնումներ կատարելիս, եւ չես հասցնում աչք թարթել ու նա արդեն Վեգասում է։

Գեղեցկուհին մասնակցել է Լաս Վեգասի MGM Grand բարձրակարգ հյուրանոցի «Hakkasan» գիշերային ակումբում կազմակերպված երեկույթին, ուր ներկայացել է ցնցող տեսքով։ Ինչպես միշտ։

Երեկոյի հանդիսավար Քիմը այդ կարեւոր միջոցառման համար ընտրել է Ջոն Գալյանոյի մոդելավորած սեւ, լանջաբաց զգեստը՝ համադրելով այն սեւ բարձրակրունկների հետ։

Իսկ նրա նուրբ կարմիր շրթներկն ու դիմագծերն ավելի արտահայտիչ դարձնող դիմահարդարումը կատարյալ են դարձրել գեղեցկուհու տեսքը։  

 

Այո, երկու երեխաների մայրը շատ արագ վերականգնեց կազմվածքը եւ չզիջեց իր դիրքերը ոչ մեկին։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE