ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 հուլիսի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի, որ օրը ձեզ համար վերածվի տոնի: Նա կարողանում է անակնկալներ մատուցել: Այսօր դուք եւս մեկ անգամ դրանում կհամոզվեք:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ համար ընտանիքն առաջին տեղում կլինի: Անգամ եթե լավագույն ընկերը կամ ընկերուհին հրավիրի ձեզ իր ծննդյան տարեդարձին, դուք այնտեղ կգնաք ձեր երկրորդ կեսի ուղեկցությամբ: Եւ շատ էլ ճիշտ կանեք. երկուսով միշտ էլ ավելի ուրախ է անցնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեր սիրելին դեռ չի դարձել ձեր ընտանիքի անդամը, այսօր հրաշալի օր է այդ սխալը ուղղելու համար: Պարզապես, պետք է նրան ծանոթացնեք ձեր ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների հետ: Եթե, իրոք, կարծում եք, որ այս իրադարձությունը պետք է կատարվի, ուրեմն իմացեք, որ այսօր ամնահարմար օրն է դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ամենատհաճ միջադեպերն էլ որեւէ դրական բանի սկիզբ կդառնան: Օրինակ, եթե բջջայինը կորցրել եք, շատ հնարավոր է` որոնման ընթացքում ծանոթնաք որեւէ հմայիչ անծանոթի հետ: Կարեւորը բաց չթողնեք ընձեռված հնարավորությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին հաստատ ունի որեւէ հոբբի, որով շատ տարված է: Օրինակ, եթե նա սիրում է ինչ-որ իրեր հավաքել, այսօր օգնեք նրա որեւէ իրով համալրել իր հավաքածուն: Շատ ջանք պետք չէ գործադրել սիրելիին երջանիկ դարձնելու համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր վստահ կարելի է ասել, որ դուք շատ բարկացած եւ նյարդային կլինեք: Ձեր սիրելիին չենք նախանձում: Բայց եթե, այնուամենայնիվ, կարողանաք զսպել էմոցիաները, շատ լավ կլինի, քանի որ այդպես գոնե կկրճատեք ձեզանից վիրավորված մարդկանց թիվը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր շատ լավ կլինի, որ ճիշտ ժամանակին հայտնվեք ճիշտ տեղում: Այդպես կկարողանաք կարգավորել հարաբերությունները սիրելիի հետ: Մի խոսքով` այս օրը կարելի է, իսկապես, ճակատագրական համարել ձեզ համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք այսօր համբերատար եւ ադեկվատ արձագանքել ձեր սիրելիի պահվածքին եւ արարքներին: Հասկանում ենք, որ որոշ արարքներ, պարզապես, անհնարին է հասանալը, բայց գոնե այսօր փորձեք մի քիչ զիջող լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք չէ գիշերը երկար զրույց ունենալ սիրելիի հետ, անգամ եթե շատ հերաքրքիր թեմայից եք խոսում; Փորձեք շուտ քնել, քանի որ չի բացառվում, որ այդ հանգիստ խոսակցությունը շուտով վերածվի վիճաբանության:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Փորձեք այսօր զգույշ լինել կատակելիս, քանի որ ձեր սիրելին, միգուցե, չհասկանա ձեր հումորի իմաստը: Ավելին, նա հետո կսկսի խրատ կարդալ ձեր գլխին, թե որ թեմաներով չի կարելի կատակել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ դեռ ուշ չէ վերադարձնել ձեր հարաբերությունների դրական կողմը: Պարզապես, պետք է մի փոքր ջանք գործադրել եւ վերջ…

ՁԿՆԵՐ

Այսօր կվախենաք անձնականի վերաբերյալ որոշումներ կայացնել, սակայն դրանք պետք է անել, այլապես սիրելիի հետ ձեր հարաբերությունները կվերածվեն ճահճի: Ձեզ համար հարմար չի լինի այնտեղ բնակվելը, բայց դուք սուս ու փուս կհարմարվեք ամեն ինչին:



© NEWS.am STYLE