Քիմ Քարդաշյանն ու Քելվին Հարիսը՝ Ջենիֆեր Լոպեսի ծննդյան երեկույթին

11:32   25 հուլիսի, 2016

Մի՞թե հնարավոր է։ Չնայած Ջեյ Լոն երեկ նշում էր ծննդյան 47-ամյա հոբելյանը՝ նա 17 տարեկան աղջնակի նման գեղեցիկ ու գրավիչ է, իսկ նրա կանացիության եւ սեքսուալության մասին խոսքերն ավելորդ են։

Այսպիսով, հուլիսի 24-ին նրբագեղ Ջեյ Լոն ծննդյան հավաքույթ էր կազմակերպել Նեւադայի «Caesar’s Palace» շքեղ, բարձրակարգ հյուրանոցում եւ հրավիրել իր հարազատներին ու ընկերներին։

Տասնյակ տարիներ հեռուստաէկրաններին իր յուրահատուկ ոճով առանձնացող Ջեյ Լոն ծննդյան երեկույթի համար ընտրել էր Balmain ապրանքանիշի նրբաճաշակ կոմբինեզոն, որն ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։

Фото опубликовано Jennifer Lopez (@jlo)

Երգչուհուն, որն արդեն ապացուցել է՝ չի պատրաստվում իր դիրքերը զիջել ոչ մեկին, շնորհավորելու էին եկել ռեփեր Ֆրենչ Մոնտանան, Քիմ Քարդաշյանն ու DJ Քելվին Հարիսը, ում նախկին ընկերուհու՝ Թեյլոր Սվիֆթի հետ Քիմն ու Քանյեն վերջին շրջանում պատերազմում էին։

Ավելին, Ջեյ Լոյի ծննդյան տորթը բերելու մեծ պատասխանատվությունը հենց Քիմին էր տրված:

Ջեյ Լոն ընկերոջ՝ Կասպեր Սմարթի հետ 

Իսկհյուրերին դրական ու անմոռանալի էներգիա փոխանցելու գործը Հարիսի ուսերին էր։  

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE