Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 35-ամյակը

12:04   25 հուլիսի, 2016

Սիրված եւ ճանաչված դերասան Ռաֆայել Երանոսյանը այսօր նշում է ծննդյան 35-ամյակը։  Տաղանդավոր դերասանը, որն իր կարիերան սկսել ու շարունակում է Երեւանի պետական Կամերային թատրոնում եւ արդեն դարձել է թատրոնի դեմքերից մեկը, կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել եւ նրա սոցցանցերի էջերը ողողված են բարեմաղթանքներով։

Սակայն Ռաֆոն նույնպես հասցրել է ինքն իրեն շնորհավորել։ Արտիստը Instagram-ում հրապարակել է զվարճալի հոլովակ, որում կատարում է «Այսօր իմ ծնունդն է» երգը՝ կրկին ուրախություն պարգեւելով իր էջին հետեւող օգտատերերին։

Видео опубликовано RafayelEranosyan (@rafayelyeranosyan)



© NEWS.am STYLE