Դերասաններ, որոնք միեւնույն ֆիլմում մարմնավորել են երկու կերպարների

12:08   25 հուլիսի, 2016

Հաճախ միեւնույն ֆիլմում ռեժիսորը մեզ հնարավորություն է տալիս մեկ անգամից ավել վայելելու տվյալ դերասանի խաղը: Խոսքը այն ֆիլմերի մասին է, որտեղ դերասանները ներկայանում են, միանգամից, երկու կամ երեք դերերով:

Պարզ է, որ տվյալ դեպքում նրանք մարմնավորում են կամ երկվորյակների կամ էլ  նմանակների:

Հաճախ ֆիլմերում երկրվորյակ քույրերին եւ եղբայրներին մարմնավորում են հենց իրական երկվորյակները, ինչպիսիք են, օրինակ, Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսենները: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ նման պարտականություն ռեժիսորը դնում է մեկ դերասանի վրա:

Այդ ֆիլմերը, սովորաբար, ավելի բուռն եւ մեծ ոգեւորությամբ են ընդունվում հեռուստադիտողների կողմից:

NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանի դերասանների, որոնք ֆիլմերում մարմնավորել են մեկից ավելի կերպարների:

Լինդսի Լոհան-«Ծուղակ` ծնողների համար»

Անտոնիո Բանդերաս-«Երկուսը շատ է»

Մաուրիսիո Բենիսիո-«Կլոն»

Օսվալդո Ռիոս-«Կասանդրա»

Նինա Դոբրեւ-«Վամպիրի Օրագրերը»

Պիեռ Ռիշար-«Երկվորյակը»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE