Ոչ-ոք ինձ չի կարող ստիպել արտասվել հանրային վայրերում. Սանդրա Բալոքը նշում է 52-ամյակը

14:25   26 հուլիսի, 2016

Այսօր ծննդյան 52-ամյակն է նշում ամերիկացի դերաանուհի Սանդրա Բալոքը: «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների տիրուհին 2015 թ-ին` People ամսագրի վարկանիշով ճանաչվել է «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»:

Բալոքը նկարահանվել է մի շարք  հայտնի ու սիրված ֆիլմերում, դրանց թվում են` «Առաջարկություն», «Miss Congeniality», «Մինչ դու քնած էիր», «Ձգողականություն», «28 օր» եւ այլն:

Տարբեր ժանրերում փայլող դերասանուհու ամենահետաքրքիր մեջբերումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես հավատում եմ, որ մարդ ստանում է այն, ինչ տալիս է»:

«Որքանով, որ տեղյակ եմ` ոչ-ոք չի ապացուցել բարձր ուժերի գոյությունը, սակայն մենք բոլորս դրան հավատում ենք եւ այդ հավատքը մեզ օգնում է»:

«Եթե ես ինչ-որ բան վատ եմ անում, ես դա կատարյալ ձեւով վատ եմ անում»:

«Ես ունեցել եմ վայրէջք եւ դա շատ ցավոտ է եղել: Սակայն այդ դեպքում էլ ապավինել եմ միայն ժամանակին»:

«Պարտադիր չէ, որ ծնունդ տաս ինչ-որ մեկին, որպեսզի ընտանիք ունենաս»:

«Ոչ-ոք ինձ չի կարող ստիպել արտասվել հանրային վայրերում: Ես երբեք թույլ չեմ տա, որ սեւաներկը լղոզվի իմ աչքերի տակ»:

«Այն միակ տղամարդը, որը երբեւէ գողացել է իմ սիրտը, որդիս է»:

«Ես թարգել եմ սուրճ խմելը: Սուրճից բաժանվելն ավելի դժվար է, քան սիրեկանից»:

«Կանայք նման են գազօջախի: Մեզ էլ է 5-15 րոպե հարկավոր տաքանալու համար»:

«Կեղծ սպասումները վերացնում են երջանկությունը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE