Հեշտ եւ փայլուն make up. Հայտնի դիմահարդար Սոնա Գասպարյանի ամառային նոր դիմահարդարումը (տեսանյութ)

17:43   25 հուլիսի, 2016

Ցանկանո՞ւմ ես փայլել քո ամառային յուրահատուկ դիմահարդարմամբ, ուրեմն ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ դիմահարդար Սոնա Գասպարյանի հերթական դիմահարդարման օրինակը հենց քեզ համար է:

Դիմահարդարն առաջարկում է ամռանն օգտագործել վառ գույներ: Ներկայացված տեսանյութում Սոնան ցուցադրում է վարդագույն ստվերաներկով եւ փայլերով արված դիմահարդարում, որը կարող է պայծառ տրամադրություն հաղորդել ոչ միայն ձեզ, այլեւ ձեր շրջապատին: Նրանք հաստատ անտարբեր չեն մնա ձեր թարմ եւ փայլուն տեսքից:

Իսկ ինչպե ՞ս հեշտ ճանապարհով եւ հենց տնային պայմաններում կատարել նմանօրինակ դիմահարդարում:

Հուսով ենք` Սոնայի ցուցումները ձեզ կօգնեն:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE