Լուսինե Թովմասյանը նշում է ծննդյան 30-ամյակը. գեղեցկուհու ամենահմայիչ կերպարները (ֆոտո)

17:02   25 հուլիսի, 2016

Այսօր` հուլիսի 25-ին, հայտնի գեղեցկուհի եւ մոդել Լուսինե Թովմաասյանը նշում է ծննդյան 30-ամյակը:

Հանրությունը Լուսինեի մասին սկսեց խոսել 2003 թ-ից, երբ հայուհին դարձավ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող, իսկ 2005 թ-ին ամբողջ հայությամբ հետեւում էինք «Միսս Եվրոպա» մրցույթին, որտեղ Լուսինեն ոչ միայն պարզապես փայլեց իր գեղեցկությամբ, այլեւ նվաճեց «Վիցե Միսս Եվրոպա» տիտղոսը` իր տեղը զիջելով միայն Գերմանիայի ներկայացուցչին:

Հայ հեռուստադիտողը մի քանի անգամ հնարավորություն է ունեցել նաեւ գնահատելու մոդելի դերասանական տաղանդը, երբ Լուսինեն նկարահանվել է «Մի վախեցիր» եւ «Արտիստը» ֆիլմերում:

Լուսինե Թովմասյանը համարվում է հայ մոդելավորողների ամենասիրելի մոդելներից մեկը: Մեր գեղեցկուհին հաճախ մասնակցում է նաեւ արտասահմանյան ցուցադրություններին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Լուսինե Թովմասյանին ծննդյան առթիվ` ձեզ ներկայացնելով գեղեցկուհու ամենաշքեղ կերպարներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE