Համացանցում հայտնվել է «Շերլոք 4»-ի անոնսը

17:22   25 հուլիսի, 2016

Հիանալի նորություն բրիտանական հանրահայտ «Շերլոք» ֆիլմաշարի երկրպագուների համար։ Համացանցում հայտնվել է նոր՝ 4-րդ եթերաշրջանի անոնսը, որում կրկին իրենց հմայքով փայլում են Բենեդիկտ Քամբերբեչն ու Մարտին Ֆրիմենը։

«Նրանց իմացած ամեն ինչ կստուգվի», «Նրանց բոլոր ծանոթները վտանգված են» ինտրիգային խոսքերով անոնսում նշվում է, որ ֆիլմի 4-րդ եթերաշրջանը հնարավոր կլինի դիտել 2017-ին (հավանաբար ըստ ավանդույթի՝ առաջին դրվագը կցուցադրվի 2017-ի հունվարի 1-ին)։ Իսկ թե ինչ զարգացումներ են մեզ սպասվում՝ առայժմ գաղտնիք է, բայց հայտնի է, որ ոճրագործի դերում այս անգամ տեսնելու ենք Թոբի Ջոնսին։ 



© NEWS.am STYLE