«Փախուստ բանտից» ֆիլմի նոր սերիաների անոնսը

18:29   25 հուլիսի, 2016

2005-2009թթ-ին հեռուստադիտողների ամենասիրված եւ դիտարժան ֆիլմաշարը կրկին վերադառնում է կապույտ էկրաններ։ Այո, խոսքը «Փախուստ բանտից» ֆիլմի մասին է, որի չորս եթերաշրջանները հեռուստադիտողները հետեւեցին գերլարված ու մեծ սպասումով։

2015-ին ֆիլմը հեռարձակող ամերիկյան Fox TV-ին հայտարարեց, որ ֆիլմի իրադարձությունները դեռ շարունակվելու են զարգանալ։

Եվ ահա, հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր դեռ սպասում են ֆիլմի հանգուցալուծմանը։ Թողարկվել է նոր սերիաների անոնսը, որից մենք տեղեկանում ենք, որ Մայքլ Սկոֆիլդին (Վենթվորթ Միլլեր) եւ Լինքոլն Բերոուզին (Դոմինիկ Փերսել) սպասվող փորձությունները դեռ առջեւում են։

Նշենք, որ այս անգամ «Փախուստ բանտից»-ի նկարահանումները իրականացվել են Մարոկկոյում։ Ավելին, վերջին սերիաների նկարահանումների ընթացքում երկաթե ձողը պատահաբար ընկել ու վնասել է Դոմինիկ Փերսելի ճակատը՝ երկու տեղից կոտրելով քիթը: 



© NEWS.am STYLE