Քիմ Քարդաշյանի որդու առաջին բառը. հայուհին այնքան էլ ուրախ չէ

17:55   25 հուլիսի, 2016

2015-ի դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ եկած փոքրիկ Սեյնթ Ուեսթը ծննդյան առաջին օրից բոլորի ուշադրության կենտրոնում է։ Սկզբում երկրպագուները անհամբերությամբ սպասում էին նրա առաջին լուսանկարին (որի դիմաց, ի դեպ, Քիմին եւ Քանյեին մեծ գումար էին առաջարկել, սակայն ամուսինները հրաժարվել էին)։ Իսկ լուսանկարը տեսնելուց հետո, բոլորին հետաքրքրում էր՝ թե որն է լինելու փոքրիկի առաջին բառը։

Фото опубликовано Kim Kardashian West (@kimkardashian)

Եվ ահա, 35-ամյա հայուհին բացահայտել է, որ 7 ամսական Սեյնթը առաջին անգամ արտասանել է ոչ թե «մայրիկ» (ինչպես Քիմն էր ակնկալում), այլ՝ «հայրիկ» (Dada)ը։

«Նա այսօր երեք անգամ «հայրիկ» է արտասանեց, եւ ես զարմացած ասացի՝ ի՞նչ։ Քանյեն շատ հուզված էր»,- «Hakkasan» գիշերային ակումբում կազմակերպված երեկույթի ժամանակ պատմել է 2 երեխաների մայր Քիմը, որն այդ միջոցառմանը ներկայացել էր Ջոն Գալյանոյի մոդելավորած սեւ, լանջաբաց զգեստով:

Աղբյուրը՝ Mirror



© NEWS.am STYLE