Անաստասիա Վոլոչկովան Maybach ավտոմեքենա է գնել

11:32   26 հուլիսի, 2016

Շոուբիզնեսի բուռն իրադարձություններով տարված՝ մենք չենք նկատել, որ բալետի ռուս հանրահայտ պարուհի Անաստասիա Վոլոչկովոն գնել է Mercedes-Maybach մակնիշի նոր մեքենա, որը աշխարհի ամենաթանկարժեք ավտոմոբիլային ապրանքանիշներից է համարվում:

Հեռուստաաստղը Instagram–ում հրապարակել է նոր մեքենայի լուսանկարն ու տեսագրությունը:

«Դե ինչ, ես հավատարիմ եմ ինքս ինձ: Մոռացա եւս մեկ տեսագրություն հրապարակել ... Ահա այն: Անձրեւը երջանկություն է, երբ մեքենա ես վարում: Իսկ մեր սկզբնատառերով համարանիշները հիացմունք են պատճառում ինձ: Դա միայն շատ ուժեղ մարդուն է բնորոշ»,- նշել է բալետի պարուհին իր միկրոբլոգում:

A video posted by Анастасия Волочкова (@volochkova_art) on

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ 40-ամյա Վոլոչկովան հագստանալու էր մեկնել Կրետե, որի լողափերից մեկին թոփլես էր լուսանկարվել։



© NEWS.am STYLE