Ռոբ Քարդաշյանը բաժանվել է հղի Բլեք Չայնայից. պարուհին դավաճանե՞լ է Քիմի եղբորը

10:09   26 հուլիսի, 2016

Դե ինչ, կարճ տեւեց Ռոբ Քարդաշյանի ուրախությունը...

Քիմ Քարդաշյանի եղբայրը կարծես մեկ ամսից մտադիր էր ամուսնանալ գիշերային ակումբի պարուհի Բլեք Չայնայի հետ, որը նրանից երեխա է սպասում:

Ի դեպ, հարսանիքն ու երեխայի ծնունդը E հեռուստաալիքը պետք է նկարահաներ որպես նոր ռեալիթի շոու, որը վեց դրվագից պետք է բաղկացած լիներ: Իսկ Ռոբն ու Չայնան էլ դրա դիմաց մոտ հինգ միլիոն դոլար պետք է ստանային։ Բայց հիմա փաստորեն այդ գործարքը կարծես թե կձախողվի:

Դեռ մի քանի օր առաջ ուրախ Ռոբը հանդիպում էր Չայնայի ծնողների հետ, իսկ հիմա Քիմի եղբայրն իր սոցցանցերի էջերից ջնջել է այն ամենը, ինչ վերաբերում է Չայնային՝ ոչ մի կերպ չմեկնաբանելով, թե ինչ է կատարվում:

Բրիտանական Mirror–ի աղբյուրների հաղորդագրություններով՝ Ռոբը կնոջ հեռախոսի մեջ կասկածելի հաղորդագրություններ է գտել:

Չնայած հնարավոր է, որ Ռոբն այդ քայլն արել է իր նկատմամբ ավելի շատ ուշադրություն գրավելու համար:



© NEWS.am STYLE