Քայլի Ջենները նոր դաջվածք է արել

13:35   26 հուլիսի, 2016

Քայլի Ջենները նոր դաջվածք է արել իր հետույքի վրա։ Սա 18-ամյա հեռուստաաստղի արդեն հինգերորդ դաջվածքն է:

Քիմ Քարդաշյանի քույրիկը մի փոքր տեսագրություն է հրապարակել դաջվածք անելու պրոցեսից, սակայն վերջնական արդյունքը չի ներկայացրել: Մնում է կռահել, թե ինչ կարող էր դաջել Քայլին իր մարմնի հատկապես այդ մասում:

Իսկ մինչ Քայլին վայելում է իր կյանքը, նրա եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը, սոցցանցերի իր էջերից ջնջել է իր հղի ընկերուհու՝ Բլեք Չայնայի մասին բոլոր հիշատակումները:

Թե ինչ է կատարվել սիրահարների միջեւ՝ դեռ պարզ չէ։ Վարկածներից մեկով Ռոբը Չայնայի հեռախոսի մեջ կասկածելի հաղորդագրություն է հայտնաբերել:

Աղբյուր`՝Daily Mail



© NEWS.am STYLE