Հանրահայտ ռեփեր Dr. Dre-ին կալանավորել են Մալիբուում

14:06   26 հուլիսի, 2016

Հանրահայտ ռեփեր Dr. Dre–ին կալանավորել են Մալիբուում, 51-ամյա ռեփերը վիճաբանություն էր սկսել մի մարդու հետ, որն իր մեքենայով փակել էր արտիստի ճանապարհը:

TMZ-ը գրում է, որ ռեփերը դուրս էր գալիս Մալիբուի իր առանձնատնից, երբ նրա ճանապարհը փակել է մի մեքենա, որից հետո Dr. Dre–ի ու վարորդի միջեւ վիճաբանություն էր սկսվել, ռեփերը հանել էր հեռախոսը, որպեսզի տեսագրի կատարվածը, իսկ մյուս մեքենայի վարորդը երաժշտին ասել է. «Դե, խնդրեմ, ահա եւս մեկ սեւ տղա՝ ատրճանակով»: Հետո տղամարդը ոստիկանություն էր զանգահարել ու հայտարարել, որ իր վրա ատրճանակ են պահել: Ժամանած ոստիկանները ռեփերին ձեռնաշղթա են հագցրել, զննել նրա մեքենան, բայց ոչ մի ատրճանակ չեն գտել:

Երաժշտին ազատ են արձակել, իսկ մյուս մեքենայի դժգոհ վարորդը ձեռնունայն հեռացել է: 



© NEWS.am STYLE