Հիասքանչ Քորթնի Քարդաշյանին տեսել են Լոս Անջելեսում

14:37   26 հուլիսի, 2016

Քորթնի Քարդաշյանը տուն է վերադարձել Ատլանտյան օվկիանոսի Նանտակետ կղզում արձակուրդն անցկացնելուց հետո ու միանգամից անցել աշխատանքի: 37-ամյա հեռուստաաստղին տեսել են Վան Նայս կոչվող վայրում, որտեղ տեսագրվում է Քարդաշյանների գերդաստանի ընտանեկան շոուն՝ The Keeping Up With the Kardashians:

Ըստ երեւույթին արձակուրդը Քիմի քույրիկին օգտակար է եղել, քանի որ վերջինը հոյակապ տեսք ուներ ու պապարացիների առաջ պարծենում էր իր ոտքերով:

Իսկ մինչ մենք դիտարկում ենք Քորթնիին, հիշեցնենք, որ նրա եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի գործերը այդքան էլ լավ չեն: Երիտասարդն իր միկրոբլոգերից ջնջել է հղի ընկերուհու՝ Բլեք Չայնայի մասին բոլոր հիշատակումները: Ասում են, իբրեւ Ռոբը այդպես է վարվել Չայնայի հեռախոսում կասկածելի բովանդակության «սմս» հաղորդագրություն գտնելու պատճառով:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI, Famefly.net



© NEWS.am STYLE