Արմեն Պետրոսյանը` «Ֆուլ Հաուս» սրճարանի փակման եւ սիթքոմի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին

11:52   26 հուլիսի, 2016

Քաղաքում շրջելիս NEWS.am STYLE-ի ընթերցողներից շատերը նկատել են, որ որ «Ֆուլ Հաուս» սրճարանն այժմ փակ է եւ այլեւս չի գործում:  Սրճարանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով զրուցեցինք «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդյուսեր եւ դերասան Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ:

«Այո, այս պահին սրճարանը փակ է եւ դեռ պարզ չէ, կվերաբացվի, թե ոչ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արմենը:

Սիրված դերասանից հետաքրրվեցինք նաեւ «Ֆուլ Հաուս» սիթքոմի մանրամասներով:

«Սիթքոմի նոր եթերաշրջանը կմեկնարկի հոկտեմբեր ամսին, սակայն դրա վերաբերյալ այլ հարցերի ավելի ստույգ կպատասխանենք օգոստոսի կեսերին»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE