Ջասթին Թիմբերլեյքի ֆանատը ապտակել է երգչին

15:19   26 հուլիսի, 2016

Նման բան կարող էր կատարվել Ջասթինի հետ, բայց Բիբերի, այլ ոչ թե Թիմբերլեյքի:

35-ամյա երգիչը Տախո լճի ափին մասնակցում էր գոլֆի մրցումներին: Մինչ երաժիշտը իր թիկնապահների հետ գոլֆի դաշտ էր գնում՝ փորձելով ճեղքել ֆանատների ամբոխը, ինչ- որ մեկը որոշել է Ջասթինի վզին հարվածել:

Ջասթինը շրջվել է ու տեսել իրեն ապտակ հասցնողին, իսկ հետո աստղի ներկայացուցիչը մոտեցել է տղամարդուն, որպեսզի պարզաբանի իրավիճակը.

«Ինչո՞ւ արեցիր նման բան»,- հարցրել է երգչի օգնականը: Բայց այդպես էլ չի ստացել հասկանալի բացատրություն:

Ոստիկանությունը պահանջել է, որ Ջասթինին հարվածող տղամարդը հեռանա մրցումների վայրից: Ավելի ուշ պարզվել է, որ նա հարբած է եղել, ոստիկանները ստիպված են եղել նրան կալանավորել ագրեսիվ վարքագծի համար:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE