Նաստասյա Սամբուրսկայան՝ Միխայիլ Գալուստյանի մասին. Ուզում էի անկողնու միջոցով լուծել հարցերը, բայց այս հայը փող պահանջեց

16:09   26 հուլիսի, 2016

«Ունիվերի» աստղ Նաստասյա Սամբուրսկայան ու Միշա Գալուստյանը նոր նախագիծ են պատրաստում: Նաստասյան իր Instagram–ում հրապարակել է համատեղ լուսանկար երգիծաբանի հետ ու կատակով հավելել.

«Պատրաստվում ենք նոր նախագծի: Ուզում էի հարցերը անկողնու միջոցով լուծել, բայց այս հայը փող պահանջեց»:

Սա հիացրել է շոումենի երկրպագուներին՝ «Կեցցե՛ Միշան»,  «Ահա թե ինչ անկանխատեսելի են հայերը Ցանկացած պահի կարող են ջարդել կարծրատիպերը))» : Ոմանք էլ Նաստասյային էին զգուշացնում, որ չմտածված քայլ չանի: «Նաստասյա, տես հա, թե չէ հիմա էլ կասեն, որ Գալուստյանին ես քեզնով արել»:



© NEWS.am STYLE