Համացանցում հայտնվել է Ռոբ Քարդաշյանի վերջին տեսագրությունը հղի ընկերուհու հետ վիճելուց առաջ

16:43   26 հուլիսի, 2016

Այսօր հայտնի է դարձել, որ Ռոբ Քարդաշյանը իր սոցցանցերի էջերից ջնջել է հղի ընկերուհի Բլեք Չայնայի հետ հարաբերությունների մասին բոլոր հիշատակումները: Առայժմ կատարվածի համար երկու վարկած են քննարկում՝ առաջինը, որ Ռոբը կասկածելի հաղորդագրություն է հայտնաբերել կնոջ հեռախոսի մեջ, երկրորդը՝ Ռոբն ու Չայնան ուզում են ավելի շատ ուշադրություն գրավել իրենց սեփական ռեալիթի շոուի մեկնարկի նախօրեին:

Ամեն դեպքում համացանցում տարածվել է Ռոբի վերջին տեսագրությունը , որը Քիմի եղբայրը մի քանի օր առաջ էր հրապարակել Snapchat-ում :

Ռոբը տեսահոլովակում ցույց է տալիս ձեռքը, որ լավ ճանկռել էր նրա ընկերուհին։

«Դու հոգեկան հիվանդ ես» ասում է Չայնային Ռոբը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE