Օլիմպիադայի մասնակիցն ու շախմատի մոլի երկրպագուն. այսօր ծնվել է Ջեյսոն Սթեթհեմը

17:03   26 հուլիսի, 2016

Այսօր  ծննդյան տարեդարձն է նշում անգլիացի դերասան Ջեյսոն Սթեթհեմը:

Ի դեպ, ոչ-ոք հստակ չգիտի, թե երբ է ծնվել Սթեթհեմը: Որոշ աղբյուրներ դերասանի ծննդյան տարեթիվ են նշում 1967 թ-ը, որոշներն էլ` 1972:

Բայց մի բան հստակ է` Ջեյսոնը ֆիլմասերների շրջանում առավել հայտնի է «Փոխադրողը» ֆիլմի շնորհիվ:

2015 թ-ին դերասանը նկարահանվեց «Ֆորսաժ» ֆիլմի վերջին մասում: Նույն թվականին Ջեյսոնը հումորային կերպարով հայտնվեց Մելիսա ՄաքՔարթնիի «Լրտեսը» ֆիլմում:

Հատկանշական է այն փաստը, որ դերասանն ինքն է նկարահանվում ֆիլմերի նույնիսկ ամենավտանգավոր դրվագներում:

Ջեյսոն Սթեթհեմի մասին այլ հետաքրքիր փաստեր սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Ժամանակին Ջեյսոնը եղել է Բրիտանիայի սուզորդների ազգային թիմի անդամ: 1992 թ-ին դերասանը մասնակցել է նաեւ Աշխարհի օլիմպիադային եւ զբաղեցրել է 12-րդ տեղը:

Դերասանը տարված է նաեւ արեւելյան մարտարվեստով: Թերեւս սրանով է բացատրվում այն փաստը, որ նա ինքն է ցանկանում ֆիլմերում կատարել ամենաբարդ հնարքները:

Սթեթեհեմը համոզված է, ոչ երբեք չի արժանանալու «Օսկարի»: Իր հարցազրույցներից մեկում դերասանը նշել է, որ չի կարծում` երբեւէ կնկարահանվի մի ֆիլմում, որը կարժանանա «Օսկարի»:

Ջեյսոնն իր կարիերայի լավագույն ձեռքբերումներից մեկը համարում է Սիլվեստր Ստալոնեի հետ համագործակցությունը: Միասին նրանք աշխատել են «Անպարտելիները» ֆիլմի շուրջ:

«Նա այն մարդկանցից է, որն, իսկապես, հարգանքի է արժանի: Նրա մասնակցությամբ նկարահանումները միշտ հաճելի մթնոլորտում եւ խաղաղ պայմաններում են անցնում»,-ասել է դերասանը:

Շատերի համար, միգուցե, տարօրինակ հնչի, բայց գեղեցիկ մարմին ունեցող դերասանը, որին սովորաբար տեսնում ենք ֆանտաստիկ մարտաֆիլմերում, հնչունավորել է երեխաների սիրելի` «Գնոմեոն եւ Ջուլետը»  մուլտֆիլմի թզուկին:

Սթեթհեմը նաեւ շատ է սիրում շախմատ խաղալ: Ասում են` նկարահանումների դադարների ընթացքում դերասանը, սովորաբար, շախմատ է խաղում: Այդպես նա բազմիցս հաղթել է Գայ Ռիչիին:

Ուժեղ եւ ինտելեկտուալ Սթեթհեմը անտարբեր չէ գեղեցիկ կանանց հանդեպ: 2000-ականներին նա հանդիպում էր մոդել Քելլի Բրուքի հետ: Այսօր Սեեթհեմի սրտի տիրուհին մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին է:

Տարեսկզբին զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE