Ինդոնեզիայում նորաբաց սրճարանում պատվերները զուգարանակոնքից են մատուցում

14:50   26 հուլիսի, 2016

Աշխարհի տարբեր անկյուններում կարելի է գտնել ռեստորաններ, որոնք հաճախորդներին գրավում են ոչ թե առաջարկվող խոհանոցի յուրահատկությամբ,  սպասարկմամբ, երաժշտությամբ կամ ճարտարապետությամբ, այլ հենց միջավայրով ու դրան համապատասխան ինտերիերով։

Ահա հենց այսպիսին է Ինդոնեզիայում ապրիլին բացված «Jamban Cafe» սրճարանը (անունը պատահաբար չէ ընտրված, քանզի Jamban թարգմանաբար նշանակում է զուգարան), որտեղ այցելուները նստում են զուգարակոնքերի վրա եւ սպասարկվում են զուգարանից։

Ռեստորանում մատուցվում են ավանդական ինդոնեզական ուտեստներ, հատկապես «Բակսո»՝ մսագնդեր պատրաստված հատուկ սոուսի մեջ։

Սակայն որքան էլ անհավատալի է թվում՝ նորաբաց սրճարանի տնօրենը պնդում է, որ այստեղ սնունդը շատ մաքուր է ու հիգիենիկ։

«Այս սրճարանը հիշեցնում է բոլորին, որ Ինդոնեզիայում դեռ կան մարդիկ, որոնք զուգարան չունեն»,- ավելացնում է տնօրենը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE