Սուպերմոդել Քրիսի Թեյգենը՝ Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի հարսանիքին ամուսնու հետ վեճի մասին

17:28   26 հուլիսի, 2016

Քիմ Քարդաշյանը իր կայքում հրապարակել է մի փոքր տեսագրություն, որի հերոսուհին է դարձել Ջոն Լեջենդի կին, Քիմի ընկերուհի Քրիսի Թեյգենը: 35-ամյա Քիմն ու 30-ամյա Քրիսին հիշել էին Քիմի ու Քանյեի հարսանիքը՝ 2014-ի մայիսի 24-ին Ֆլորենցիայում:

«Ես հիշում եմ քո հարսանիքը, Քի՛մ, այն ժամանակ ես կատաղած էի Ջոնի վրա: Դա մեր ամենաթեժ վեճն էր։ Դու նման բան հաստատ քո ամբողջ կյանքում տեսած չես լինի:  Ես կարծում էի, թե փչացրել եմ քո հարսանիքը, բայց հետո պարզվեց , որ շատ քչերն էին նկատել , թե ինչպես էինք ես ու Ջոնը բղավում միմյանց վրա: Նա անընդհատ ամեն ինչ տեսագրում էր ու ուղարկում քեզ հենց հարսանիքի ժամանակ , երբ դու Քանյեի մոտ էիր կանգնած: Մենք բոլորս ասում էինք ՝ ինչ լավն  է Ջոնը, իսկ նա անընդհատ շեղում էր քեզ»,- պատմել է Թեյգենը  առանց նշելու ամուսնու հետ վեճի պատճառը:

«Մեր հարսանիքին այնքան շատ վեճեր են եղել»,- նշել է Քիմը՝ չնշելով որևէ մեկի անունը:

Քրիսին ու Ջոնը, որը Քիմի ու Քանյեի հարսանիքի առաջին հարսանեկան երգն է կատարել, ամուսնացել էին 2013-ին Կոմո լճի ափին:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE