Բրիտանացի բժիշկը արել է Քիմ Քարդաշյանի, Քենդալ Ջենները, Էմիլիա Քլարկը եւ այլ աստղերի ֆոտոպարոդիան

18:17   26 հուլիսի, 2016

Բրիտանացի բժիշկ ռադիոլոգ Մարկ Ուդովիչը փառավորվել է իր ֆոտոպարոդիաների շնորհիվ: Մարկը ստեղծել է հանրահայտ մարդկանց ու կերպարների լուսանկարները եւ ժամանակ առ ժամանակ հրապարակել դրանք Dry July Shave Off-ի Facebook-յան պաշտոնական էջում: Այդ ընկերությունը նպաստում է Քաղցկեղային թերապիայի լիվերփուլյան կենտրոնի համար դրամահավաքին, որտեղ աշխատում է Ուդովիչը:

Ռադիոլոգի խոսքով, նա սկսել է զվարճալի լուսանկարներ անել նախագծի համար միայն որպեսզի բարձրացնի մարդկանց տրամադրությունը եւ ուշադրություն գրավի քաղցկեղի դեմ պայքարի նկատմամբ: Ուդովիչը բոլորովին չէր ակնկալում, որ Dry July Shave Off–ի մասին կիմանան ամբողջ աշխարհում։

Ջանեթ Ջեքսոն/ Մարք Ուդովիչ

Քեյթ Միդլթոն/ Մարկ Ուդովիչ

Քենդալ Ջեններ/ Մարկ Ուդովիչ

Դոնալդ Թրամփ/ Dry July Shave Off -ի մասնակից

Էմիլիա Կլարկ Դեյեներիս Տարգարիենի կերպարով «Գահերի խաղը» սերիալից/Մարկ Ուդովիչ

Քիթ Հարինգթոն Ջոն Սնոուի կերպարով «Գահերի խաղի» սերիալից / Մարկ Ուդովիչ

Լիամ Նիսոն: Կադր «Աստղային պատերազմներ. Դրվագ 1՝ քողարկված սպառնալիք» ֆիլմից/ Մարկ Ուդովիչ

Քերի Ֆիշերը արքայադուստր Լեայի կերպարով «Աստղային պատերազմներ» եռապատումից/ Մարկ Ուդովիչ

Ջոնի Դեպը Ջեք Վորոբեյի կերպարով «Կարիբյան ծովահենները» ֆիլմից/ Մարկ Ուդովիչ

Կոնչիտա Վուրսթ/ Մարկ Ուդովիչ

Նյութը՝ «Сплетник»



© NEWS.am STYLE