Սուպերմոդել Կարա Դելեվինն ու երգչուհի St.Vincent–ը նշանվել են

12:08   27 հուլիսի, 2016

Երեկ հազիվ հասցրեցինք մարսել բրիտանացի մոդել Կարա Դելեվինի հանդուգն հարցազրույցը Love Magazine ամսագրում (աղջիկը պատմել էր ամենաարտասովոր վայրերի մասին, որտեղ սեքսով է զբաղվել), հիմա էլ գեղեցկուհին մեզ մեկ այլ նորությունով է ապշեցրել: Ճիշտ է , այդ ամենը դեռ պաշտոնական չէ, բայց կարծես Կարա Դելեվինն ու 33-ամյա երգչուհի St.Vincent–ը նշանված են:

23-ամյա Կարան երկու տարի առաջ է սկսել հանդիպել երգչուհու հետ, որի իսկական անունը Էննի Քլարկ է:

Դելեվինը գրավել է լրագրողների ու իր երկրպագուների ուշադրությունը՝ արդեն մի քանի օր է մոդելն ու դերասանուհին մատնեմատից չի հանում խոշոր ադամանդով մատանին: Այսօր մատանիով լուսանկարը հայտնվել է աղջկա Instagram-ում:

Նոր զարդը, որը Կարան հպարտությամբ է կրում, ստիպում է ենթադրել, որ աղջիկը մտադիր է ամուսնանալ իր սիրեցյալ Էննի Կլարկ հետ:

Լուրեր են պտտվում, որ զբոսաշրջիկները Էյֆելյան աշտարակի մոտ տեսել են, թե ինչպես է Դելեվինը ծունկի իջել ու առաջարկություն արել իր սիրեցյալին: Առայժմ զույգը ոչ մի անգամ չի մեկնաբանել նշանդրեքի մասին լուրերը:

Աղբյուր՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE