Դուեյն Ջոնսոնը դարձել է հազվագյուտ պոկեմոն Pokemon Go–ում

12:34   27 հուլիսի, 2016

Պոկեմոնամանիան գրավել է ամբողջ մոլորակը: Ռիհաննան նախանցած օրը Ֆրանսիայում համերգի ժամանակ իր հանդիսատեսից պահանջել է, որ իր համերգների ժամանակ իրենց ընկեր-ընկերուհիներին հաղորդագրություններ չգրեն ու չխաղան Pokemon GO:

Հենց այդ նույն ժամանակ դերասան Դուեյն Ջոնսոնն է անցել պոմենասերների ճամբարը եու դարձել պրոտոտիպ՝ իրականությունով համալրված Pokemon Go խաղի նոր հազվագյուտ պոկեմոնի համար:

44-ամյա դերասանը իր Instagram–ում հայտնել է այն մասին, որ դարձել է Pokemon Go–ի մի մասը:

Դերասանը որպես նոր պոկոմենի պրոտոտիպ շնորհակալություն է հայտնել բոլոր այն օգտատերերին, որոնք արդեն փորձել են որսալ իրեն:

«Նախազգուշացում բոլոր պոկեմոնավարպետների համար: Pokerock-ն արդեն այստեղ է: Այն հազվագյուտ անորսալի պոկեմոն է ու ամեն տեսակի հիմարություններ է անում»,- գրել է Ջոնսոնը:



© NEWS.am STYLE