Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում գնումներ կատարելիս

11:37   27 հուլիսի, 2016

Հեռուստաաստղը հավատարիմ է ինքն իր ոճին:

Մինչ Քիմ Քարդաշյանի եղբայրը ընտանեկան անախորժությունների մեջ է հայտնվել, Քենդալ Ջեններին էլ փորձում են Քրիշտիանու Ռոնալդուի հետ «կապել», հայուհին իր ընկերուհիների հետ շոփինգով է զբաղված Լաս Վեգասում: 

35-ամյա հեռուստաաստղը շրջել է բուտիկներով գեղեցկուհիների մի ամբողջ բանակի ուղեկցությամբ: Քիմին ընկերակցում էին Լալա Անտոնին, Մարիա Մենունոսը, Լարսա Պիպենը, Կիշա Մադրիդը, Թրեյսի Ռոմուլուսն ու Քարլա ԴիԲելլոն:

Հայուհին ինչպես միշտ բարձունքում է։

Նա ընկերուհիների հետ միասին այցելել է Dolce & Gabbana եւ Louis Vuitton բուտիկներ, իսկ հետո ժպտալով իրեն լուսանկարող պապարացիներին՝ աղջիկները մոտեցել են ավտոմեքենաներին:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Splash



© NEWS.am STYLE